|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հուլիսի 2025 թվականի N 1428-Ա |
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 02․06.2025Թ. N 1096-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`որոշում եմ. 1. Սևան համայնքի ղեկավարի` 02.06.2025թ. «Հողատարածքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին» N 1096-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ 1) որոշման հիմքում՝ «ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2-6 եզրակացությունը» բառերի փոխարեն կարդալ «ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2-6 եզրակացությամբ հաստատված Գեղարքունիք–1 միգրոռեգիոնալ փաստաթղթերի փաթեթում առկա գոտեվորման հատակագիծը» բառերը: 2) որոշման 1-ին կետում՝ «համապատասխանեցնել Սևան քաղաքի գլխավոր հատակագծին» բառերից հետո կարդալ «բնակավայրերի՝ նպատակային նշանակության, հասարակական՝ գործառնական նշանակության հողատարածքի»։ 2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|