|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հունիսի 2025 թվականի N 1153-Ա |
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով քաղ. Կարեն Սիմոնյանի դիմումը՝ որոշում եմ. 1. Կարեն Սիմոնյանին տրամադրել շինարարության թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 139 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի ճակատային մասում պատուհանների բացման համար։ 2. Կարեն Սիմոնյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 3. Կարեն Սիմոնյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|