Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16)-րդ ենթակետի, 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնք, ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 57 շենքի բնակիչ Սեյրան Մնացականյանի դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, «Յունոնա» ՓԲԸ-ի տնօրենի կողմից տրված տեղեկանքը, հաշվի առնելով, որ Նալբանդյան 57 շենքի թիվ 206 սենյակը հանդիսանում է համայնքային սեփականություն, ինչպես նաև դիմումի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունը և ներկայացված առաջարկությունը՝
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Նալբանդյան փողոց 57 շենք, 206, բնակարան հասցեում գտնվող, 24.01քմ մակերեսով բնակարանը (կադաստրային ծածկագիր՝ 05-004-0001-0243-001-206) 2 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ք. Սևան, Նալբանդյան փողոց, 57 շենք, 203 բնակարան հասցեում հաշվառված և բնակվող քաղաքացի Սեյրան Մնացականյանին:
2. Քաղաքացի Սեյրան Մնացականյանի հետ կնքել հատկացված բնակարանի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: