Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 27.08.2024թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Ծաղկունք հասցեում գտնվող, 0․30115հա մակերեսով, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, այլ հողատեսք՝ գործառնական նշանակության հողատարածքը / 05-047-0917-0002/, 25 տարի վարձակալության իրավունքով, 3000դրամ տարեկան վճարով, տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված «Սոլար Էներջի Գրուպ» ՍՊԸ տնօրեն ք․ Երևան, Էրեբունի, Ջրաշեն 1-ին փողոց թիվ 6 տան բնակիչ Վահե Վազգենի Մակարյանին` համաձայն մրցույթի արդյունքների:
2. Վահե Մակարյանի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: