Քննելով Աննա Մովսիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը պարզեցի. 15․05․2024 թվականին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և Սևանի ՆԳ բաժնի աշխատակիցների կողմից կազմված արձանագրության համաձայն, քաղաղացի Աննա Մովսիսյանն իրեն վարձակալության իրավունքով պատկանող հողատարածքում ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ տեղադրել է 3 հատ ոչ հիմանական շինություն (տնակներ), 6 հատ տաղավարներ, 5 հատ երկաթ–բետոնե սահմանազատ սալեր առանց թաց շինարարական աշխատանքների։ Այդ շինությունները տեղադրվել են 2007 թվականին։ Այդ փաստը հաստատվում է նաև Սևանի համայնքապետին քաղաքացու կողմից ուղղված դիմում պարզաբանման միջոցով։ ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն՝ իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտում կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա։ Վարչական իրավախախտման համար պատասխանատվություն մեղմացնող և վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, իսկ պատասխանատվությունը սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն։ ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ իրավական ակտով սահմանված շրջանակներում (․․․․)սույն օրենսգրքի և վարչական իրավախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։ 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ–401-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված սանկցիաները խստացվել են, իսկ դա նշանակում է, որ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության ընդհանուր կանոնի համաձայն՝ այդ ակտը հետադարձ ուժ չունի և դրանով նախատեսված սանկցիաները կարող են կիրառվել բացառապես 2022 թվականի հունվարի 6-ից հետո կատարված արարքների համար։ Հիմնավորվում է նաև, որ Աննա Մովսիսյանը խախտել է 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշման պահանջները՝ առանց տեղադրման թույլտվության տեղադրել է ոչ հիմնական շինություններ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ–401-Ն օրենքով 154-րդ հոդվածում կատարված փոփոխությունները 154-րդ հոդվածի նախկին խմբագրությամբ սանկցիա շինության տեղադրման համար նախատեսված չէ և ղեկավարվելով Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով՝ որոշում եմ.
1․ Պահանջել քաղաքացի Աննա Մովսիսյանից /ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 65 / 11 հասցե / ապամոնտաժելու տեղադրված ինքնակամ ոչ հիմնական շինությունները։
2․ Պահանջել Աննա Մովսիսյանից շինությունների ապամոնտաժումն իրականացնել մինչև սույն թվականի հունիսի 30-ը։
3․ Սույն որոշման 2-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել օրենքով սամանված կարգով։
4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: