Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 որոշմամբ, հիմք ընդունելով «Հուսիկ Սեդրակյան և ընկերներ» ՍՊԸ–ի տնօրեն Հուսիկ Սեդրակյանի դիմումը` սեփականության իրավունքով ՍՊԸ-ին պատկանող, Գեղարքունիքի մարզ, գյուղ Վարսեր, Վարսեր, Սևան-Երևան մայրուղի 56-57կմ, 4 / 1 հասցեում գտնվող ծածկի /կադաստրային ծածկագիր՝ 05-086-0122-0039-005, վկայական՝ 16052025-05-0043/ գործառական նշանակությունը փոխելու մասին՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Վարսեր, Վարսեր, Սևան-Երևան մայրուղի 56-57կմ 4 / 1 հասցեում գտնվող ծածկի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի, գործառական նշանակությունը` հեղուկ վառելիքի վաճառքի կետ։
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։