Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 17-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 274-277, 278 հոդվածներով, ՀՀ Հողային օրենսգրքի 48.1 հոդվածի 6-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 143 հոդվածով, նկատի ունենալով, որ կառուցապատման նպատակով զբաղեցված հողատարածքները չեն հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածքներ և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի` 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների/բնակավայրերի / քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի` 12.03.2016 թվականի թիվ 18 եզրակացությունը`
1. Հողատարածքների նշանակությունները համապատասխանեցնել Սևան համայնքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին` համաձայն ցուցակի:
2. Կառուցապատման իրավունքով զբաղեցրած հողատարածքներն ուղղակի վաճառքով օտարել կառուցապատողներին` հողի կադաստրային արժեքը / 1քմ-1242 դրամ / վճարելու պայմանով:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: