|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2024 թվականի N 1305-Ա |
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 24․05.2024Թ. N 1213-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`որոշում եմ. 1. Սևան համայնքի ղեկավարի` 24.05.2024թ. «Հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին մասին» N 1213-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝ 1) «Հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն» բառերից հետո կարդալ հետևյալ բառերը « հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին՝ փոխելով բնակավայրի՝ նպատակային նշանակության, բնակելի՝ գործառնական նշանակության հողամասի» բառերի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|