Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Գուրգեն Սարգսյանի դիմումը՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքը /վկայական՝ 17042024-05-0010 / առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց թիվ 8 հասցեում գտնվող 0.1357հա մակերեսով անշարժ գույքը, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 2 միավոր գույքի և տրամադրել հասցեներ`
1) առաջին միավոր գույքի՝ 0.12551հա մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց, թիվ 8 բնակելի տուն հասցե;
2) երկրորդ միավոր գույքի 0.01019հա մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց, թիվ 8 / 1 տնտեսական շինություն հասցե։
2․ Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։