|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մայիսի 2025 թվականի N 895-Ա |
ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ |
Քննելով քաղաքացի Սամվել Նարիբեկյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում /պայմանագիր 28.12.2007թ․/ ինքնակամ տեղադրված ոչ հիմնական շինությունների առկայության փաստը՝ պարզեցի. հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի 12.04.2025թ․ և 23.04.2025թ․գրությունները՝ ուսումնասիրվեց քաղաքացի Սամվել Նարիբեկյանին պատկանող հողատարածքում առկա ինքնակամ տեղադրված շինությունների փաստը: Պարզեցի, որ քաղաքացի Սամվել Նարիբեկյանը, խախտելով ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ին 596-Ն որոշումների, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջները՝ կառուցապատման իրավունքով իրեն պատկանող հողատարածքում ինքնակամ, առանց շինարարության թույլտվության տեղադրել է շինություններ։ Համաձայն ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188–րդ հոդվածի այդ շինությունները համարվում են ինքնակամ։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42–րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով՝ որոշում եմ.
1․ Պահանջել քաղաքացի Սամվել Նարիբեկյանից /ք. Մասիս, գ. Արգավանդ հասցե/ ապամոնտաժել տարածքում ինքնակամ տեղադրված շինությունները ։ 2․ Պահանջել քաղաքացուց՝ տարածքի կառուցապատումն իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկու ամսվա ընթացքում ՀՀ վարչական դատարան: 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|