Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Գարիկ Թովմասյանի դիմումը` Սևան համայնք, ք․ Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 10 / 29 հասցեում կառուցված 51․38քմ մակերեսով տաղավարը, 1․89քմ մակերեսով հարթակը և 66․0քմ մակերեսով զբաղեցրած հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ դրանք ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 10 / 29 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 07․05․2021թ․ թիվ 385-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 16.05.2025թ. պետական գրանցում ստացած 51․38քմ մակերեսով տաղավարը՝ 1քմ՝ 1969 դրամ, 1․89քմ մակերեսով հարթակը՝ 1քմ՝ 1969դրամ, զբաղեցրած 66․0քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 4441․8դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած քաղ․ Գարիկ Ժորայի Թովմասյանին ։
2. Քաղ. Գարիկ Ժորայի Թովմասյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։