|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 նոյեմբերի 2024 թվականի N 154-Ա |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ» ՀՈԱԿ-Ի՝ ՆՈՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ- ԳՐԱԴԱՐԱՆԸ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ արտաքին գործերի նախարարի գրություն-առաջարկը՝ Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի՝ Հայաստանի Հանրապետության կողմից պանթեոնիզացիայի արարողությանը մասնակցելուց զատ Հայաստանում իրականացնել Միսաք Մանուշյանի հիշատակի հավերժացմանն ուղղված նախաձեռնություններ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սևան և Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքները համագործակցում են «քույր քաղաքներ» ձևաչափով, 1. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի՝ Նորաշեն բնակավայրի մասնաճյուղ-գրադարանն անվանակոչել Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի անվամբ: 2. Հանձնարարել կրթության, մշակույթի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնին` ներկայացնել առաջարկ անվանակոչման ցուցատախտակի պատրաստման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -16 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|