Քննելով Արթուր Գրիգորյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի. ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 06․02․2025 թվականին Սևանի համայնքի ղեկավարին տեղեկացրել է, որ քաղաքացի Վարդան Աշոտի Հարությունյանի ներկայացուցիչ Մամիկոն Էդուարդի Մանուկյանը դիմել է ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին այն մասին, որ Սևան համայնքի Չկալովկա գյուղի 4-րդ փողոցի թիվ 5 տան սեփականատիրոջ կողմից ինքնակամ իրականացված շինարարության արդյունքում խախտվել են թիվ 5 տան հարևանությամբ գտնվող թիվ 7 առանձնատան սեփականատեր Վարդան Հարությունյանի իրավունքները։ Խոսքը վերաբերվում է Արթուր Գրիգորյանի կողմից իր բնակելի տանը կից ինքնակամ կառուցված կցակառույցի և կարգավիճակը չճշտված շինության, ինչպես նաև նրա կողմից 2023 թվականին առանձնատան պատին բացված պատուհանի առկայության փաստերի մասին։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում քաղաքացի Արթուր Կարախանի Գրիգորյանը հրավիրվել է Սևանի համայնքապետարան պարզաբանումներ տալու նպատակով։ Ըստ քաղաքացի Արթուր Գրիգորյանի՝ ինքնակամ կցակառույցը նախկինում եղել է բետոնյա, որը ֆիզիկապես քայքաված է եղել, այն քանդվել է իր կողմից և կառուցվել է նորը՝ քարից։ Անասնագոմը կառուցվել է 2005 թվականին նախկին հարևանի լիակատար համաձայնության պայմաններում։ Տվյալ դեպքում անասնագոմը իր և հարևանի միջև հանդիսացել է հողամասերի սահմանագիծ։ Գոյություն ունեցող կաթսայատունը վերակառուցվել է միայն մեկ նպատակով, այն է, որ դրա տանիքի սխալ կառուցման հետևանքով անձրևաջրերը անարգել թափանցել են բնակարան։ Վերակառուցման աշխատանքները իրականացվել են 2020 թվականի սեպտեմբերին։ Հինգ շինությունների քանդումը իրականացավել է 2005 թվականին, որովհետև դրանք հին շինություններ էին՝ բարոյապես և ֆիզիկապես մաշված։ Քաղաքացի Արթուր Գրիգորյանը նաև համայնքապետարան է ներկայացրել իր բնակելի տան սեփականության իրավունքի գրանցման վկայականը / վկայական 1056696/։ Վեճի առարկա պատուհանը ըստ պետական գրանցման վկայականի օրինական հիմունքներով գոյություն է ունեցել, այնուհետև փակվել է իր կողմից, իսկ 2023 թվականին նորից՝ իր կողմից բացվել է։ Պատուհանը ըստ պետական գրանցման վկայագրի առկա է։ Քաղաքացի Արթուր Գրիգորյանի կողմից ներկայացված բացատրությունից պարզ է դառնում, որ 2020 թվականին վերակառուցման շինարարական աշխատանքները իրականացվել են ինքնակամ առանց նախագծանախահաշվային փաստաթղթերի, ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության։ ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն՝ իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտում կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա։ Վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող և վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, իսկ պատասխանատվությունը սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն։ ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ իրավական ակտով սահմանված շրջանակներում (․․․․) սույն օրենսգրքի և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։ 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-401-ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված սանկցիաները խստացվել են, իսկ դա նշանակում է, որ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության ընդհանուր կանոնի համաձայն այդ ակտը հետադարձ ուժ չունի և դրանով նախատեսված սանկցիաները կարող են կիրառվել բացառապես 2022 թվականի հունվարի 6-ից հետո կատարված արարքների համար։ Հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունները կառուցվել են 2020 թվականի սեպտեմբերին, ուստի, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի մինչև 2022 թվականի հունվարի 6-ը գործող 154-րդ հոդվածի պահանջներով, որոշում եմ.
1.Քաղաքացի Արթուր Կարախանի Գրիգորյանի /Սևան համայնք, գ. Չկալովկա, 4-րդ փ., տ.5 հասցե /նկատմամբ նշանակել վարչական տուգանք 200000 դրամի չափով։
2. Պահանջել Արթուր Գրիգորյանից սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում կառուցապատումն իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
3.Պահանջել Արթուր Գրիգորյանից տուգանքի գումարը կամավոր 15 օրվա ժամկետում վճարել Սևան համայնքի բյուջեի 900165101123 հաշվին։
4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել օրենքով սահմանված դատական կարգով։
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մարմնին 15 օրյա ժամկետում կամ վաչական դատարան երկու ամսվա ընթացում։
6. Սույն որոշումն ուժի մեջ է՝ առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։