Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 27.08.2024թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում կառուցապատման և վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 14 / 39 հասցեում գտնվող 29.0 քմ մակերեսով հողատարածքը /վկայական՝ 15072024-05-0062/ 25 տարի կառուցապատման իրավունքով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված ք․ Սևան, Խաղաղության փողոց, 14 շենք, 15 բնակարանի բնակիչ Վալերի Վահրամի Մարգարյանին, որից ՝ 12․0քմ մակերեսով հողատարածքը՝ տաղավարի տեղադրման նպատակով՝ 1քմ՝ 350 դրամ տարեկան վճարով, 17․0քմ մակերեսով հողատարածքը՝ կանաչապատման և բարեկարգման նպատակով՝ 1քմ՝ 50դրամ տարեկան վճարով:
2. Քաղ. Վալերի Մարգարյանի հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: