Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Գարունիկ Անդրիկյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, ք․ Սևան, Նալբանդյան փողոցի վերջնամաս հասցեում գտնվող ավտոտնակի /վկայական՝2216925, տրված՝ 30․09․2004թ․/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք․ Սևան, Նալբանդյան փողոցի վերջնամաս հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Էներգետիկների փողոց թիվ 1 / 54 ավտոտնակ հասցե։
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։