Քննելով քաղաքացի Սերգեյ Մխիթարյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և Սևանի ՆԳ բաժնի աշխատակիցների կողմից կազմված արձանագրության, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի 12.04.2025թ․ և 23.04.2025 թվականների գրությունների պահանջներով ուսումնասիրվեց քաղաքացի Սերգեյ Մխիթարյանին կառուցապատման իրավունքով պատկանող /04.04.2006 թվականին կնքված հողամասի N 521 պայմանագիր/ հողատարածքում շինությունների առկայության փաստը։ Պարզվեց, որ խախտվել է ՀՀ կառավարության 24․09.2001 թվականի N 896-Ն, 15.03.2015 թվականի N 596-Ն, որոշումների, ՀՀ «Քաղաքաշինության մասին օրենքի 23-րդ հոդվածի պահանջները։ Միաժամանակ պարզվեց, որ քաղաքացի Սերգեյ Մխիթարյանը 11.11.2012թ․ մահացել է։ Մահվան ակտային գրանցումը կատարվել է ՔԿԱԳ ԵՀՍ տարածքային բաժնում 20.11.2012 թ․ ակտ N 8240։ Ղեկավարվելով ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 247-րդ հոդվածի 9-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝ որոշում եմ.
1. Քաղաքացի Սերգեյ Մխիթարյանի /ք. Երևան, Արաբկիր, Ա. Սերոբի փ. թիվ 11 / 50 հասցե/ նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել ։
2. Ինքնակամ շինությունների հետադաս կարգավիճակին վերաբերվող հարցերը, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջների, լուծել հողատարածքի կառուցապատման իրավունքի իրավահաջորդության փաստի հաստատվելուց հետո։
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով երկու ամսվա ընթացքում։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։