Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով և հիմք ընդունելով քաղ. Գոռ Սարգսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Շահումյան փողոց թիվ 35 / 71, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Շահումյան փողոց, թիվ 35 / 73 հասցներում գտնվող անշարժ գույքերը /վկայականներ՝ 27082024-05-0076, 03042025-05-0080/ միավորելու և միավորված անշարժ գույքերի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Գոռ Սարգսյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Շահումյան փողոց թիվ 35 / 71 հասցեում գտնվող 0.0082հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական նշանակության:
2. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Շահումյան փողոց թիվ 35 / 71, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Շահումյան փողոց թիվ 35 / 73 հասցներում գտնվող անշարժ գույքերը միավորել տրամադրելով Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, ք․ Սևան, Ս․ Շահումյան փողոց, թիվ 35 / 71 հողամաս հասցե:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։