Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել ըստ օրենքի ժառանգության իրավունքի Գուրգեն Մանուկյանին պատկանող, ք․ Սևան, Ազատության փողոց 2-րդ նրբանցք, թիվ հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի /կադաստրային ծածկագիր՝ 05-004-0114-0006 / գծային չափերը և երկրաչափական պատկերը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել ք․ Սևան, Ազատության փողոց 2-րդ նրբանցք, հասցեում գտնվող անշարժ գույքի գծային չափերը և երկրաչափական պատկերը:
2. Ք․ Սևան, Ազատության փողոց, 2-րդ նրբանցք հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Ազատության փողոց 2-րդ նրբանցք, թիվ 6 հողամաս հասցե:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: