|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 մարտի 2021 թվականի N 29-Ա |
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N1/փ-39 եզրակացությունը՝ 1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում կատարված հետևյալ փոփոխությունը՝ 1.1 ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղի Գործարանային փողոց N 7 հասցեում գտնվող 05-004-0302-0019 կադաստրային ծածկագրով 6.47հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության պահեստարանների գործառնական նշանակության հողերի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղի Գործարանային փողոց N 7 հասցեում գտնվող 05-004-0302-0019 կադաստրային ծածկագրով 6.47հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի, գործառնական նշանակությունը՝ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար: 1.2 Նշված փոփոխությունն արտացոլել Սևան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում և ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -8 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՌՈԼԱՆ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԱԴԱՐՅԱՆ ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|