Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1584-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2024 թվականի N 1584-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով և հիմք ընդունելով քաղ. Ազատ Հայրապետյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Ազատ Հայրապետյանին պատկանող, Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1992թ․ N 3 նիստի որոշմամբ Ազատ, Արսեն, Գայանե Հայրապետյաններին սեփականաշնորհված 1200քմ մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Ազատ Հայրապետյանին պատկանող, Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ.  N 3 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար Ազատ Մամիկոնի Հայրապետյանին /ծնված` 30․01․1973թ./, Արսեն Մամիկոնի Հայրապետյանին /ծնված` 25.02.1970թ./, Գայանե Մաքսիմի Հայրապետյանին /ծնված` 05.08.1975թ/, սեփականաշնորհված 1200քմ մակերեսով հողատարածքին կից՝ 148․9քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Ազատ, Արսեն, Գայանե Հայրապետյանների սեփականության իրավունքը։
2. Սեփականության իրավունքով Ազատ, Արսեն, Գայանե Հայրապետյաններին պատկանող 1348․9քմ մակերեսով հողատարածքում 1964թ. կառուցված 256․4քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 159․5քմ/, 15․30քմ մակերեսով բաց պատշգամբը, 1973թ․ կառուցված 40․90քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝ 26․1քմ/, 1980թ․ կառուցված 108․5քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 87․5քմ/ ճանաչել Ազատ, Արսեն, Գայանե Հայրապետյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 1-ին փողոց թիվ 94 բնակելի տուն հասցե:
3. Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 1-ին փողոց թիվ 94 հասցեում գտնվող 1348․9քմ մակերեսով հողատարածքում սեփականատերերի կողմից 2016թ. կառուցված 40․9քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝ 30․1քմ/, 2016-2018թթ․ կառուցված 16․9քմ մակերեսով պարիսպները ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 2023JJBLN7/՝ համայնքի բյուջե մուծելով օրինականացվող յուրաքանչյուր 1քմ մակերեսով շինության՝ ավտոտնակի համար՝ 874դրամ, 1քմ՝ պարսպի համար՝524․4 դրամ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner