Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3 –րդ ենթա- կետով, հիմք ընդունելով քաղ. Յուպա Հարությունյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց 18 հասցեում գտնվող խանութի՝ վաձակալության իրավունքով զբաղեցրած 96․1քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, նկատի ունենալով, որ ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց 18 հասցեում գտնվող հողատարածքը չի հանդիսանում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Վարձակալության իրավունքով Յուպա Հարությունյանին պատկանող, համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց 18 հասցեում գտնվող 96․1 քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով օտարել ք. Սևան, Գործարանային փողոց, 4 շենք, 18 բնակարանի բնակիչ Յուպա Հարությունի Հարությունյանին՝ հողի կադաստրային արժեքը / 1քմ-4441.8 դրամ / վճարելու պայմանով:
2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։