Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1․ Սևան hամայնք, գ․ Ծաղկունք, 7-րդ փողոց թիվ 15 / 3 հասցեում գտնվող 0․15030հա մակերեսով անշարժ գույքը, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 2 միավոր գույքի և տրամադրել հասցեներ`
1) առաջին միավոր գույքի՝ 0․10000 հա մակերեսով հողատարածքի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Ծաղկունք, 7-րդ փողոց թիվ 15 / 3 հողամաս հասցե։
2) երկրորդ միավոր գույքի՝ 0․0503 հա մակերեսով հողատարածքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Ծաղկունք, 7-րդ փողոց թիվ 15 / 4 հողամաս հասցե:
2․ Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Պետական գրանցման, այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03.01.2024թ. N 2-Ա որոշման 2-րդ կետի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: