Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Եգոր Մկրտչյանի դիմումը`սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 1670186/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 05-047-0037-0003/ համար տրամադրել Սևան համայնք, գ. Ծաղկունք, 5-րդ փողոց, 5-րդ նրբանցք թիվ 6 հողամաս հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։