Ուսումնասիրելով քաղաքացի Լեռնիկ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի՝ ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից 23.08.2025թ․ կազմված արձանագրության համաձայն՝ Լ․ Հովհաննիսյանին պատկանող հողատարածքում առկա են ինքնակամ տեղադրված շինություններ՝ 15 հատ տնակներ, որոնցից 4-ը՝ քարից հարթակի վրա։ Տեղեկատվություն է ստացվել նաև ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում սահմանված կարգով քաղաքացին ծանուցվել և հրավիրվել է Սևանի համայնքապետարան պարզաբանումներ տալու նպատակով։ Լեռնիկ Հովհաննիսյանը պարզաբանումներ է տվել, որ պայմանագիրը կնքել է 2008թվականին։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2033 թվականը։ Ներկայացվել է նաև հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման՝ N2421341 վկայականը ։ Ըստ քաղաքացու պարզաբանումների՝ 15 հատ տնակները տեղադրվել են 2001 թվականին։ Քաղաքացին նշում է նաև, որ այդ ժամանակ ինքը տեղադրել է ոչ հիմնական շինություններ «Սևան աղգային պարկ» ՊՈԱԿ–ի համաձայնությամբ։ ՀՀ կառավարության՝ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի 896-Ն որոշմամբ հաստատվել է ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը, ըստ որի՝ շինությունները պետք է տեղադրվեն տեղադրման թույլտվության առկայությամբ։ Միաժամանակ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով՝ տեղական ինքնակառավարման մարմինները պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում իրավասու են ընդունելու որոշում պետական սեփականություն հանդիսացող հողամասերում ապամոնտաժելու (քանդելու) ինքնակամ տեղադրված շինությունները։ Տվյալ դեպքում՝ հողատարածքը հանդիսանում է ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին պատկանող, պետական սեփականության հողատարածք։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով ՝ որոշում եմ.
1. Պահանջել Լեռնիկ Հովհաննիսյանից /Սևան համայնք, գ. Լճաշեն, 24 փողոց, 3-րդ տուն հասցե/ ՝ապամոնտաժելու (քանդելու) տարածքում առկա ինքնակամ շինությունները։
2. Պահանջել Լեռնիկ Հովհաննիսյանից՝ տարածքի կառուցապատումն իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
3. Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել օրենքով սահմանված կարգով։
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: