Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 121-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2025 թվականի N 121-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ / ՆՎԻՐԵԼՈՒ / ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու՝ 2010 թվականի օգոստոսի 24-ի N 28 որոշումը, «Յունոնա» ՓԲԸ-ի տնօրենի գրությունը, համաձայն որի՝ ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 57 շենքում (նախկին հանրակացարան) ապրող ընտանիքները շենքի սխալ չափագրման պատճառով չեն կարողացել սեփականաշնորհել իրենց տրամադրված, իրենց կողմից զբաղեցրած բնակարանային տարածքները, կատարվել է նոր չափագրում, տարածքները ճանաչվել են համայնքային սեփականություն՝ 

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, մարզ Գեղարքունիք, համայնք Սևան, Սևան ք., Նալբանդյան փողոց 57 շենք, 420 հասցեում գտնվող 13,91քմ մակերեսով անշարժ գույքը (վկայական՝ 08112022-05-0075) անհատույց սեփականության իրավունքով տրամադրել (նվիրել) ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 57 շենք, 401 հասցեում հաշվառված և բնակվող Սեդա Յուրիկի Պողոսյանին և քաղաքացու հետ կնքել բնակարանի անհատույց սեփականության (նվիրատվության) իրավունքի տրամադրման պայմանագիր:
2. Համայնքային սեփականություն հանդիսացող, մարզ Գեղարքունիք, համայնք Սևան, Սևան ք., Նալբանդյան փողոց 57 շենք, 220 և 225 հասցեում գտնվող 13,91քմ-ական մակերեսով անշարժ գույքերը (վկայական՝ 09112022-05-0072, 02042024-05-0091) անհատույց սեփականության իրավունքով տրամադրել (նվիրել) ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 57 շենք, 203 հասցեում հաշվառված և բնակվող Սեյրան Սարիբեկի Մնացականյանին և քաղաքացու հետ կնքել բնակարանի անհատույց սեփականության (նվիրատվության) իրավունքի տրամադրման պայմանագիր:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող, մարզ Գեղարքունիք, համայնք Սևան, Սևան ք., Նալբանդյան փողոց 57 շենք, 222 հասցեում գտնվող 13,91քմ մակերեսով անշարժ գույքը (վկայական՝ 08112022-05-0090) անհատույց սեփականության իրավունքով տրամադրել (նվիրել) Սևան համայնք, գ. Գեղամավան, 2 փողոց, 1 նրբանցք, 37 տուն հասցեում հաշվառված, ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 57 շենք, 206 բնակարանում բնակվող Ալվարդ Խնկանոսի Նահապետյանին և քաղաքացու հետ կնքել բնակարանի անհատույց սեփականության (նվիրատվության) իրավունքի տրամադրման պայմանագիր:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող, մարզ Գեղարքունիք, համայնք Սևան, Սևան ք., Նալբանդյան փողոց 57 շենք, 219 հասցեում գտնվող 13,91քմ մակերեսով անշարժ գույքը (վկայական՝ 08112022-05-0068) անհատույց սեփականության իրավունքով տրամադրել (նվիրել) ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, գ. Կարմիրգյուղ, Կարեն Դեմիրճյան փողոց 16 տուն հասցեում հաշվառված, ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 57 շենք, 214 բնակարանում բնակվող Մարիամ Միսակի Մկրտչյանին և քաղաքացու հետ կնքել բնակարանի անհատույց սեփականության (նվիրատվության) իրավունքի տրամադրման պայմանագիր:
5. Համայնքային սեփականություն հանդիսացող, մարզ Գեղարքունիք, համայնք Սևան, Սևան ք., Նալբանդյան փողոց 57 շենք, 305 հասցեում գտնվող 27,52քմ մակերեսով անշարժ գույքը (վկայական՝ 13052024-05-0063) անհատույց սեփականության իրավունքով տրամադրել (նվիրել) ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 57 շենք, 312 հասցեում հաշվառված և բնակվող Սվետլանա Իշխանի Զիրոյանին և քաղաքացու հետ կնքել բնակարանի անհատույց սեփականության (նվիրատվության) իրավունքի տրամադրման պայմանագիր:
6. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
7. Որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -19

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner