Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղ. Արմեն Նավասարդյանի դիմումը`սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Շահումյան փողոց 8 / 42 հասցեում գտնվող անշարժ գույքի / վկայական`N 17042024-05-0034 / զբաղեցրած 54քմ մակերեսով տարածքն ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Արմեն Լերմենտովի Նավասարդյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Շահումյան փողոց թիվ 8 / 42 հասցեում գտնվող զբաղեցրած 54քմ մակերեսով հողատարածքն ընդլայնել 54քմ մակերեսով /հասցե` Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Շահումյան փողոց թիվ 8 / 44 հողամաս, վկայական` 23052024-05-0057/ , ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ յուրաքանչյուր 1քմ՝ 2887․5 դրամ, վճարելու պայմանով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո :
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։