Այսօր: Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1480-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հուլիսի 2024 թվականի N 1480-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Սեդա Դանիելյանի լիազոր անձ Փաշիկ Դանիելյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Սեդա Դանիելյանին պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամաս թիվ 45 հասցեում գտնվող 1000քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

 1.Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Սեդա Հովհաննեսի Դանիելյանին /ծնված` 06.03.1949թ./ պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամաս թիվ 45 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 1000քմ մակերեսով հողատարածքին կից՝ 200քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Սեդա Հովհաննեսի Դանիելյանի սեփականության իրավունքը։
2. Սեդա Դանիելյանին պատկանող 1200քմ մակերեսով հողատարածքում 1968թ․ կառուցված 31․14քմ մակերեսով նկուղի /ներքին մակերեսը՝ 18․03քմ/, 165․95քմ մակերեսով երկհարկանի բնակելի տան /ներքին մակերեսը՝ 116․65քմ/, 1985թ․ կառուցված 124․35քմ մակերեսով անասնաշենքի /ներքին մակերեսը՝ 95․75քմ/, 1979թ․ կառուցված 88․38քմ մակերեսով կիցակառույց շինության /ներքին մակերեսը՝ 63․37քմ/, 21․04քմ մակերեսով աստիճանահարթակների նկատմամբ ճանաչել Սեդա Դանիելյանի սեփականության իրավունքը՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Մարզպետունի փողոց թիվ 7 բնակելի տուն հասցե։
3. Սևան համայնք, ք․ Սևան, Գ․Մարզպետունի փողոց թիվ 7 հասցեում գտնվող 1200քմ մակերեսով հողատարածքում 2016թ․ կառուցված 21․17քմ մակերեսով կիսակառույց շինությունը /ներքին մակերեսը՝ 16․38քմ/ ճանաչել ինքնակամ շինություն։
4. Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Մարզպետունի փողոց թիվ 7 հասցեում գտնվող 1200քմ մակերեսով հողատարածքին կից՝ 1450․5քմ մակերեսով հողատարածքը և հողատարածքում 1974թ․ կառուցված 5․28քմ մակերեսով պարիսպը ճանաչել համայնքային սեփականություն՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Գ․Մարզպետունի փողոց թիվ 7 / 1 հասցե, ուղղակի վաճառքի կարգով օտարել Սեդա Հովհաննեսի Դանիելյանին /պարիսպ՝ 1քմ՝ 1422 դրամ, հողատարածք՝ 1քմ՝ 563․25 դրամ/։
5. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner