Այսօր: Կիրակի, 9 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 103-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2025 թվականի N 103-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՐՍՆԱՔԱՐ ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՎԱՆԻ ԹԵՐԱԿՂԶԻ ՀԱՏՎԱԾԻ՝ 1902.0 - 1902.5 ՆԻՇՈՎ ՃԵՄՈՒՂՈՒ, ԼՃԱՇԵՆ-ՍԵՎԱՆԻ ԹԵՐԱԿՂԶԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 28.12.2023թ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման 1-ին Գլխի 8-րդ և 2-րդ Գլխի 28-րդ կետերով, հաշվի առնելով այն, որ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին Սևան համայնքի Սևան քաղաքում «Արխիտոն» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի՝ 1902.0 - 1902.5 նիշով ճեմուղու, Լճաշեն-Սևանի թերակղզի գոտևորման և քաղաքաշինական կանոնադրության նախագծերի վերաբերյալ 1-ին հանրային լսումը, որի վերաբերյալ առկա են համապատասխան արձանագրություն և տեսաձայնագրություն, 

1. Տալ նախնական համաձայնություն «Արխիտոն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի՝ 1902.0 - 1902.5 նիշով ճեմուղու, Լճաշեն-Սևանի թերակղզի գոտևորման և քաղաքաշինական կանոնադրության նախագծերին՝ հաշվի առնելով հանրային քննարկման մասնակիցների կարծիքը, կատարված առաջարկությունները, առաջարկությունների և հարցադրումների հիման վրա նախագծային փաստաթղթերում լրացումներ կատարելու հանգամանքը, նախատեսվող ծրագրի արդյունքում ակնկալվող գործունեության ուղղվածությունը, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, միջավայրի բարելավմանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը միտված բաղադրիչի առկայությունը, բնապահպանական նորմերի պահպանումը, ներկայացված հիմնավորումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -17

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ

ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner