Այսօր: Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2188-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2025 թվականի N 2188-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10.06.2008. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, հիմք ընդունելով քաղ․ Էրնեստ Կարապետյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, գ․ Ծաղկունք, 2-րդ փողոց թիվ 35 հասցեում գտնվող անշարժ գույքից / վկայական՝ 18042024-05-0097 /՝ Սևան համայնքի ղեկավարի՝ 22.08.2025թ․ N1727-Ա որոշմամբ՝ նշված հողամասի մակերեսի գծային չափերի և երկրաչափական պատկերի ուղղման արդյունքում պետական գրանցում չստացած 161.22քմ մակերեսով հողատարածքը և հողատատածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները՝ 108.82քմ մակերեսով անասնագոմը, 34.78քմ մակերեսով ավտոտնակը, 17.58քմ մակերեսով ծածկը, սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրան չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,  որոշում եմ.

1․ Սևան համայնք, գ․ Ծաղկունք, 2-րդ փողոց թիվ 35 բնակելի տանը կից գտնվող 161․22քմ մակերեսով հողատարածքը, 108.82քմ մակերեսով անասնագոմը, 34.78քմ մակերեսով ավտոտնակը, 17.58քմ մակերեսով ծածկը ճանաչել Էրնեստ Կարապետյանի սեփական գույքը։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner