Քննելով քաղաքացի Միսակ Կարենի Մկրտչյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը՝ պարզեցի. 2025 թվականի հունիսի 2-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից կազմված N 109 արձանագրության համաձայն՝ Միսակ Կարենի Մկրտչյանի կողմից Սևանի եկեղեցի բարձրացող աստիճանների աջ մասում ինքնակամ տեղադրվել է շարժական 4 x 4 մմ չափերի մետաղական շինություն։ Արձանագրությանը կցված էին շինության լուսանկարները։ Քաղաքացու կողմից կատարված իրավախախտումը հավաստվեց նաև Սևանի համայնքապետարանի տեղազննող հանձնախմբի 23.06.2023 թվականի ակտով։ Քաղաքացին ծանուցմամբ հրավիրվել է Սևանի համայնքապետարան վարչական գործի քննությանը մասնակցելու համար։ Փաստորեն, Միսակ Մկրտչյանը, խախտելով ՀՀ կառավարության 24.09.2001թ. N896-ն, 19.03.2015 թվականի N596-ն որոշումների, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջները, տեղադրել է շարժական /ոչ հիմնական/ շինություն, որը, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների, հանդիսանում է ինքնակամ տեղադրված շինություն։ Շինությունը տեղադրվել է ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին պատկանող հողատարածքի վրա և այն օրինականացման ենթակա չի ։Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով՝ որոշում եմ.
1․ Քաղաքացի Միսակ Կարենի Մկրտչյանի /Սևան համայնք, ք. Սևան, 5-րդ միկրոթաղ. հասցե/ նկատմամբ նշանակել վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկի չափով։
2․ Պահանջել քաղաքացուց՝ ապամոնտաժելու շինությունը և տարածքը բերելու նախկին տեսքի։
3․ Քաղաքացին տուգանքի գումարը կարող է վճարել 15 օրյա ժամկետում Սևանի համայնքի բյուջեի 900165101123 հաշվեհամարին։
4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել օրենքով սահմանված դատական կարգով։
5․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։
6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։