Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով «ԴԻՋԻԴԱԹԱ» ՓԲԸ-ի տնօրեն Վահե Կիրակոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. «ԴԻՋԻԴԱԹԱ» ՓԲԸ-ին տրամադրել շինարարության թույլտվություն Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, գ․ Գագարին, Գործարանային փողոց թիվ 1 հասցեում գտնվող տարածքում 10կՎ մալուխային գծի և Հրազդան-Ծաղկունք կմ75 պկ8+52մ վազուրդի երկաթուղային գծի հատման կառուցման համար :
2. «ԴԻՋԻԴԱԹԱ» ՓԲԸ-ն շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. «ԴԻՋԻԴԱԹԱ» ՓԲԸ-ն պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։