ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքապետարանում քննելով Լևոն Ղազարյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը՝ պարզեցի՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից՝ 12․06․2024 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ «ոմն» Լևոնի կողմից կառուցվել է 6x1․2մմ չափերի տախտակամած։ Ուսումնասիրություններից հետո Սևանի համայնքապետարան է հրավիրվել ք․ Սևան, Ազատության փողոց N 61 տան բնակիչ Լևոն Ղազարյանը, ով գրավոր հայտարարությամբ ներկայացրել է, որ որևէ կերպ տեղյակ չէ ջրային ոստիկանության շենքի դիմաց տեղադրված տախտակամածից։ Վարչական վարույթի ժամկետները չխախտելու համար, այն օրենքով սահմանված կարգով կասեցվել է։ Կասեցման ընթացքում Սևանի համայնքապետարանը դիմել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային Վարչության Սևան ՆԳ բաժին՝ պարզելու՝ ում կողմից է իրականացվել ապօրինի շինության տեղադրումը, որին ի պատասխան՝ Սևանի ոստիկանության՝ 09․09․2024թ․ N57/8-4881 գրության համաձայն՝ հնարավոր չի եղել պարզելու, թե ում կողմից է այդ շինությունը տեղադրվել։ Սևանի համայնքապետարանի աշխատակիցների կողմից ևս իրականացվել են աշխատանքներ պարզելու անհայտ իրավախախտի ինքնությունը, սակայն նույնպես ապարդյուն։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետով, «Վարչարարության հիմունքները և Վարչարարության մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ի կետի ե1/ ենթակետի և «ՎԻՎ» օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ որոշում եմ.
1. Կարճել՝ ք․ Սևան, Ազատության փողոց 61 տան բնակիչ Լևոն Ղազարյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը՝ իրավախախտման դեպքի բացակայության հանգամանքով։
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մարմնի 30 օրվա ընթացքում կամ դատական կարգով երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: