Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Գնել Սահակյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան, Նաիրյան-Աբովյան խաչմերուկից հարավ-արևելք, սպորտ դպրոցից արևմուտք հասցեում գտնվող բենզալցակայանի /վկայական՝ 1601351, տրված՝ 14․08․2003թ․/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք․ Սևան, ք․ Սևան, Նաիրյան-Աբովյան խաչմերուկից հարավ-արևելք, սպորտ դպրոցից արևմուտք հասցեում գտնվող բենզալցակայանի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 128 / 12 բենզալցակայան հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։