Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղ. Աշոտ Հայրումյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Ա․ Գրիբոյեդովի փողոց թիվ 1 / 49 հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական` N 14102022-05-0020/ զբաղեցրած 69․35քմ մակերեսով տարածքն ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1․ Սեփականության իրավունքով Աշոտ Գուրգենի Հայրումյանին պատկանող, Սևան համայնք, ք․Սևան, Ա․ Գրիբոյեդովի փողոց թիվ 1 / 49 հասցեում գտնվող և զբաղեցրած 69․35քմ մակերեսով հողատարածքն ընդլայնել 20 քմ մակերեսով /հասցե` Սևան համայնք, ք․ Սևան, Ա․ Գրիբոյեդովի փողոց թիվ 1 / 50, վկայական` 04062024-05-0022/, ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ յուրաքանչյուր 1քմ՝ 4441․8 դրամ, վճարելու պայմանով:
2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3․Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: