Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով և 118-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Գեղարքունիքի մարզ, գ․ Չկալովկա, 4-րդ փողոց թիվ 10 տան բնակիչ Ռիմա Ղուկասյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող /ծածկագիր՝ 05-075-0013-0010-003/ 337.31քմ մակերեսով անասնագոմի զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողատարածքի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին, հաշվի առնելով, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, որոշում եմ.
1. Վ՝երակագնել՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Ռիմա Ղուկասյանին պատկանող 337.31քմ մակերեսով անասնագոմի /ներքին մակերեսը 283.67քմ/ զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված 574.8քմ մակերեսով հողատարածքի հողհատկացման հիմքերը, 574.8քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ տրամադրել անհատույց սեփականության իրավունք՝ անշարժ գույքի առքուվաճառքի նվիրատվության կամ փոխանակման դեպքում՝ հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը վճարելու պայմանով։
2. Անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Չկալովկա, 3-րդ փողոց թիվ 9 / 3 անասնաշենք հասցե։
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։