Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 739-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2025 թվականի N 739-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի գրությունը` որոշում եմ.

1. 2025թ. մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կազմակերպել և անցկացնել շաբաթօրյակ՝ «Մաքուր Սևան» կարգախոսով:
2. Շաբաթօրյակի աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային հանձնաժողով ` համաձայն հավելվածի։
3. Հանձնաժողովի նախագահին`
1) մշակել և ներկայացնել շաբաթօրյակի անցկացման աշխատանքների գործողությունների պլանը՝ ըստ ներկայացված սխեմայի.
2) ներկայացնել ամփոփագիր օգտագործվող գործիքների և տեխնիկայի վերաբերյալ.
3) կատարել ըստ տարածքների համապատասխան ամրացումներ` ներգրավելով Սևան համայնքում գործող կազմակերպություններին, հաստատություններին, ընկերություններին.
4) 5-օրյա ժամկետում ներկայացնել շաբաթօրյակի կազմակերպման սխեմաները՝ ըստ բնակավայրերի՝ ներառելով պահանջվող գործիքների և տեխնիկայի ցանկը.
5) համակարգել համայնքի տարածքում առկա պատմամշակութային և զբոսաշրջային տարածքների մաքրության և պատշաճ տեսքի ապահովման աշխատանքները՝ կատարելով համապատասխան ամրացումներ.
6) շաբաթօրյակի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, ներկայացնել ամփոփագիր արդյունքների վերաբերյալ.
4. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել շաբաթօրյակի անցկացման վերաբերյալ իրազեկման աշխատանքները, լուսաբանել դրանց ընթացքը և արդյունքները:
5. «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենին` շաբաթօրյակի օրը, դրան հաջորդող և նախորդող օրերին պատշաճ ձևով և ժամանակին կազմակերպել կուտակված աղբի տեղափոխումը` ըստ անհրաժեշտության ներգրավելով լրացուցիչ տեխնիկա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(73.50 Կբ)
(16.66 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner