|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 նոյեմբերի 2024 թվականի N 155-Ա |
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՑԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ ՄԱԶԾ նախաձեռնությամբ և Սևան համայնքի ավագանու որոշմամբ 2023 թվականին Սևան համայնքի ղեկավարին կից ստեղծվել է կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմին, որի անդամներն իրականացրել են «Երազանքի պուրակ» ծրագիրը՝ ստեղծելով պուրակ՝ «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի թիմի մասնակցությամբ, ՄԱԶԾ-ի, Սևանի համայնքապետարանի ֆինանսավորմամբ, հաշվի առնելով ԿԵԽՄ թիմի առաջարկը՝ պուրակին հաղորդել ձմեռային և ամանորյա շունչ՝ կազմակերպելով բազմապիսի միջոցառումներ՝ 1. Սևան համայնքի ղեկավարին կից ստեղծված կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի թիմին ամանորյա միջոցառումներ կազմակերպելու համար տրամադրել 70.000 դրամ եղևնի ձեռք բերելու և պուրակում տեղադրելու համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -16 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|