Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել սեփականության իրավունքով «ԷԿՈՍԵՌՌԱ» ՍՊԸ-ին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք ,գյուղ Վարսեր հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 08012025-05-0032/ գծային չափերը և երկրաչափական պատկերը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք գյուղ Վարսեր հողամաս հասցեում գտնվող հողատարածքի գծային չափերը և երկրաչափական պատկերը:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից: