| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք  ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  09  սեպտեմբերի  2021 թվականի N 53-Ա | 
  ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ՉՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42)-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով «Յունոնա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի գրությունը և նախկինում Սևան համայնքի ավագանու կողմից ընդունված որոշումները ՝  1. Ըստ ներկայացված ցուցակի՝ Սևան համայնքի նախկին հանրակացարանային շենքերի /ք. Սևան, Շինարարների 1, Նալբանդյան 55, Նալբանդյան 57, Գործարանային 6/ չսեփականաշնորհված բնակարանները ճանաչել համայնքային սեփականություն:  2. Ք. Սևան, Շինարարների 1, Նալբանդյան 55, Նալբանդյան 57, Գործարանային 6 հասցեներում գտնվող շենքերում իրականացնել չափագրման գործընթաց:  3. Համայնքային սեփականություն ճանաչված բնակարանները չափագրման գործընթացից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նվիրաբերել այդ բնակարանները զբաղեցրած անձանց:  4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  | 
 Կողմ -11  ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԱԴԱՐՅԱՆ ԱՇՈՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                        ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |