Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Գոհարիկ Թայիրյանի դիմումը`ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Գոհարիկ Թայիրյանին պատկանող, Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20․04․1992թ․ N 12 նիստի որոշմամբ Գոհարիկ Թայիրյանին և Կնյազ Թայիրյանին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 2100քմ մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի և Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20․04․1992թ․ N 12 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար Գոհարիկ Լաբանի Թայիրյանին /ծնված` 20.10․1937թ./, Կնյազ Հայկի Թայիրյանին /ծնված` 11.10․1969թ./ սեփականաշնորհված, իր կողմից փաստացի օգտագործվող 2425․7քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Գոհարիկ Լաբանի Թայիրյանի և Կնյազ Հայկի Թայիրյանի սեփականության իրավունքը։
2. Գոհարիկ Թայիրյանին և Կնյազ Թայիրյանին պատկանող 2425․7քմ մակերեսով հողատարածքում 1975թ․ կառուցված 200․61 քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 149․93քմ/, 26․52քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը՝ 18․03քմ/, 2․73քմ և 48․42քմ մակերեսներով հարթակներ, 2․73քմ մակերեսով ծածկը, 1975-1982թթ․ կառուցված 104․84քմ մակերեսով հացատուն-գոմը /ներքին մակերեսը՝ 83․50քմ/, 4․28քմ մակերեսով պարիսպը, 1982թ․ կառուցված 19․93քմ մակերեսով ծածկը ճանաչել Գոհարիկ Լաբանի Թայիրյանի և Կնյազ Հայկի Թայիրյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Դդմաշեն, 9-րդ փողոց թիվ 61 բնակելի տուն հասցե:
3. Սեփականության իրավունքով Գոհարիկ Թայիրյանին և Կնյազ Թայիրյանին պատկանող Սևան համայնք, գ. Դդմաշեն, 9-րդ փողոց թիվ 61 հասցեում 2425․7քմ մակերեսով հողատարածքում 2018թ․ կառուցված 27․5քմ մակերեսով ծածկը ճանաչել ինքնակամ շինություն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։