Այսօր: Երկուշաբթի, 24 Հունիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1308-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունիսի 2024 թվականի N 1308-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Գոհարիկ Թայիրյանի դիմումը`ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Գոհարիկ Թայիրյանին պատկանող, Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20․04․1992թ․ N 12 նիստի որոշմամբ Գոհարիկ Թայիրյանին և Կնյազ Թայիրյանին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 2100քմ մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի և Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20․04․1992թ․ N 12 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար Գոհարիկ Լաբանի Թայիրյանին /ծնված` 20.10․1937թ./, Կնյազ Հայկի Թայիրյանին /ծնված` 11.10․1969թ./ սեփականաշնորհված, իր կողմից փաստացի օգտագործվող 2425․7քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Գոհարիկ Լաբանի Թայիրյանի և Կնյազ Հայկի Թայիրյանի սեփականության իրավունքը։
2.  Գոհարիկ Թայիրյանին և Կնյազ Թայիրյանին պատկանող 2425․7քմ մակերեսով հողատարածքում 1975թ․ կառուցված 200․61 քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 149․93քմ/, 26․52քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը՝ 18․03քմ/, 2․73քմ և 48․42քմ մակերեսներով հարթակներ, 2․73քմ մակերեսով ծածկը, 1975-1982թթ․ կառուցված 104․84քմ մակերեսով հացատուն-գոմը /ներքին մակերեսը՝ 83․50քմ/, 4․28քմ մակերեսով պարիսպը, 1982թ․ կառուցված 19․93քմ մակերեսով ծածկը ճանաչել Գոհարիկ Լաբանի Թայիրյանի և Կնյազ Հայկի Թայիրյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Դդմաշեն, 9-րդ փողոց թիվ 61 բնակելի տուն հասցե:
3. Սեփականության իրավունքով Գոհարիկ Թայիրյանին և Կնյազ Թայիրյանին պատկանող Սևան համայնք, գ. Դդմաշեն, 9-րդ փողոց թիվ 61 հասցեում 2425․7քմ մակերեսով հողատարածքում 2018թ․ կառուցված 27․5քմ մակերեսով ծածկը ճանաչել ինքնակամ շինություն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner