Այսօր: Հինգշաբթի, 5 Հունիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1090-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2025 թվականի N 1090-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Նարինե Գրիգորյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Նարինե Գրիգորյանին պատկանող, Գեղամավան համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 10․02․1991թ․ N 1 նիստի որոշմամբ՝ Լեռնիկ, Ալիտա, Լորետա և Նարինե Գրիգորյաններին սեփականաշնորհված 2․62հա մակերեսով հողատարածքը, որից անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 0.25հա մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

1․ Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Նարինե Գրիգորյանին պատկանող, Գեղամավան համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման հանձնաժողովի՝ 10․02․1991թ․ N 1 նիստի որոշմամբ՝  Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում Լեռնիկ Շավարշի Գրիգորյանին / ծնված` 12.07.1950թ./, Ալիտա Դիտվանի Գրիգորյանին /ծնված` 10.10.1954թ./, Լորետա Լեռնիկի Գրիգորյանին /ծնված՝ 20.03.1954թ./, Նարինե Լեռնիկի Գրիգորյանին /ծնված՝ 15.07.1979թ./ սեփականաշնորհված 2․62հա մակերեսով հողատարածքից ավել օգտագործվող 0․988հա մակերեսով հողատարածքը, որը գտնվում է 0․25հա մակերեսով անհատական բնակելի տան համար հատկացված հողատարածքին կից, ճանաչել Լեռնիկ, Ալիտա, Լորետա և Նարինե Գրիգորյանների սեփականության իրավունքը։
2․ Լեռնիկ, Ալիտա, Լորետա և Նարինե Գրիգորյաններին պատկանող 1․148000հա մակերեսով հողատարածքում 1957-1986թթ․ կառուցված 186․08քմ մակերեսով բնակելի տունը՝ 1-ին հարկ /ներքին մակերեսը՝ 137․92քմ/, 206․82քմ մակերեսով բնակելի տունը՝ 2-րդ հարկ /ներքին մակերեսը՝ 169․93քմ/, 1924թ. կառուցված 134․0քմ մակերեսով հացատուն-գոմը /ներքին մակերեսը՝ 100․40քմ/, 1988թ. կառուցված 14.68քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝ 13․21քմ/,  150․87քմ մակերեսով օժանդակ շինության 1-ին հարկը /ներքին մակերեսը՝ 121․65քմ/, 143․30քմ մակերեսով օժանդակ շինության 2-րդ հարկը /ներքին մակերեսը՝ 126․87քմ/, 1982թ. կառուցված 4․17քմ մակերեսով տնտեսական շինությունը /ներքին մակերեսը՝ 2․37քմ/,
 0․79քմ մակերեսով հարթակը, 1986թ․ կառուցված 33․87քմ մակերեսով ծածկերը, 13․79քմ մակերեսով պատշգամբը ճանաչել Լեռնիկ, Ալիտա, Լորետա և Նարինե Գրիգորյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Գեղամավան, 1-ին փողոց, 6-րդ նրբանցք 1-ին փակուղի թիվ 2 բնակելի տուն հասցե:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner