|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 մայիսի 2025 թվականի N 50-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱԳԱՐԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, հիմք ընդունելով այն, որ Սևան համայնքի Գագարին բնակավայրի սկզբնամասում համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման նշանակության հողատարածքների հետ կապված անհրաժեշտ է կատարել հասցեավորում՝ 1. Համաձայն Սևան համայնքի Գագարին բնակավայրի գլխավոր հատակագծի` Սևան համայնքի Գագարին բնակավայրում, ըստ ներկայացված սխեմայի, Գագարին փողոցի թիվ 1 շենքի հետնամասում, Երիտասարդական փողոցի թիվ 8 շենքի ձախակողմյան մասում և Հ. Շիրազի փողոցի մերձակա հատվածում գտնվող փողոցն անվանակոչել Ազատամարտիկների փողոց։ 2. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո՝ 5-օրյա ժամկետում ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե կադաստրային քարտեզում տեղադրում կատարելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -17 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|