|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 նոյեմբերի 2023 թվականի N 101-Ն |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 20-րդ կետերի պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և 12-րդ հոդվածի 1-ին մասի 17)-րդ կետի պահանջներով` 1. Սահմանել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքերը և դրույքաչափերը ` համաձայն հավելված 1-ի: 2. Սահմանել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024 թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի: 3. Սահմանել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում 2024 թվականի համար աղբահանության վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 3-ի: 4. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում բոլոր տուրքերի և վճարների համար սահմանվում են միասնական դրույքաչափեր: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -16 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԱՖԻՅԱՆ ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(665.92 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|