|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հունվարի 2018 թվականի N 3-Ն |
2018ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ, 20-րդ ենթակետերի պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի` 1. Սահմանել Սևան համայնքի վարչական տարածքում 2018թվականի համար տեղական տուրքերը և դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի: 2. Սահմանել համայնքի 2018թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի: 3. Սահմանել համայնքի տարածքում 2018թվականի համար աղբահանության վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 3-ի: 4. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու` 20.01.2017թ. թիվ 2-Ն որոշումը, 25.12.2012թ. թիվ 50-Ն, 23.12.2013թ. թիվ 56-Ն որոշումները: 5. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար: 6. Սույն որոշումն ուժի մեջ է 2018թվականի հունվարի 1-ից: |
Կողմ -12 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԴԱՎԹՅԱՆ ՌՈԼԱՆ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԱԴԱՐՅԱՆ ԱՇՈՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(40.29 Կբ)
|
|
(97.50 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|