Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը, հաշվի առնելով ծնողների խնդրանքը` նախադպրոցական տարիքի երեխաների լեզվական մի շարք խնդիրների լուծման համար համապատասխան մասնագետի առկայության անհրաժեշտությունը`
1. «Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 2016թ. մայիսի 1-ին ավելացնել հաստիքային 1 միավոր` լոգոպեդ:
2. Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին`
թիվ 4 «Գալիք» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում ներառել հիշյալ հաստիքը` համապատասխան դրույքաչափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: