Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով քաղ. Համլետ Խաչատրյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 2 հասցեում գտնվող 52․32քմ մակերեսով տարածքի զբաղեցրած հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունք սահմանելու մասին՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Համլետ Խաչատրյանին պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 2 հասցեում գտնվող 297.0քմ մակերեսով հողատարածքից զբաղեցրած 52․32քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ սահմանել բաժնային սեփականության իրավունք` 52.32 / 502․38 բաժնեմաս:
2. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։