Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 4-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2022 թվականի N 4-Ն

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ /Ք. ՍԵՎԱՆ, Գ. ԳԱԳԱՐԻՆ/ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԸ 2021ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ կետի պահանջների, ինչպես նաև նկատի ունենալով, որ համայնքների միավորման արդյունքում Սևան խոշորացված համայնքը կազմավորման փուլում է և մինչև բյուջետային տարվա սկիզբը Սևան միավորված համայնքի բյուջեն չի հաստատվել `

1. Մինչև ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքի կազմավորման փուլի ավարտը և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2022թվականի տարեկան բյուջեի հաստատումը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի /ք. Սևան, գ. Գագարին/ ծախսերը թույլատրել կատարելու 2021 տարեկան բյուջեի համամասնություններով՝ համաձայն հավելվածների՝
1.1 Վարչական բյուջեի եկամուտները` 750000․0 հազար դրամ,
1.2 Վարչական բյուջեի ծախսերը՝ 750000․0 հազար դրամ,
1.3 Վարչական բյուջեի հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0.0 հազար դրամ:
1.4 Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե՝ 150000․0 հազար դրամ,
1.5 Ֆոնդային բյուջեի եկամուտներ` 167386.2 հազար դրամ,
1.6 Ֆոնդային բյուջեի ծախսեր` 400000.0 հազար դրամ,
1.7 Ֆոնդային բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ 82613.8 հազ․ դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների /հատված 1/:
3. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման հատված 2/:
4. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման հատված 3/:
5. Հաստատել բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը՝ հատված 4/:
6. Հաստատել բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները /հատված 5/:
7. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման /հատված 6/:
8. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`
ա) կատարել համայնքի բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 20.0% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
բ) սահմանել՝ համայնքի բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 20.0 %-ը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է` 2022 թվականի հունվարի 1-ից:


Կողմ -22

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ

ԱՖԻՅԱՆ ԱՐՍԵՆ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՆԱԴԱՐՅԱՆ ԱՇՈՏ

ՆԱԴԱՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(189.27 Կբ)
(182.59 Կբ)
(259.08 Կբ)
(91.53 Կբ)
(97.86 Կբ)
(202.87 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner