|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 մայիսի 2023 թվականի N 51-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով «ԱՐՄ ՓՐՈՓԵՐԹԻ» ՍՊԸ տնօրեն Կիմ Աղեկյանի դիմումը՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Գեղամավան հողամաս հասցեում գտնվող 6.86065հա /վկայական՝ 03052023-05-0025/ գյուղատնտեսական` նպատակային նշանակության ունեցող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու վերաբերյալ՝ 1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Գեղամավան հողամաս հասցեում գտնվող 6.86065հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -16 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԱՖԻՅԱՆ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|