|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հունիսի 2023 թվականի N 64-Ա |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Անդրանիկ» ֆուտբոլային ՀԿ-ի նախագահի գրությունը` 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Սևան քաղաքում գտնվող ֆուտբոլի դաշտը 7 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել ««Անդրանիկ» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ին` ֆուտբոլի դաշտի օգտագործման, պահպանության, մանկապատանեկան ֆուտբոլային խմբերի մարզման, մրցաշարերի նախապատրաստման, մասնակցության նպատակով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -19 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԱՖԻՅԱՆ ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|